Մարզային

Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : 2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր:

Փոխարենը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9­ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում