Մարզային

Ասֆալտապատվում է Հայրավանքի Մայիսի 9-ի փողոցը

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատվում է Հայրավանքի Մայիսի 9-ի փողոցը

ԳԱՎԱՌ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել եւ ընթանում են Մայիսի 9-ի փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն: Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 500 մետր, մակերեսը՝ մոտ 2500 քառակուսի մետր: «Առայժմ իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ: Առաջիկա շաբաթների ընթացքում կասֆալտապատվի համայնքի կարեւոր փողոցներից մեկը, որը կապվում է կենտրոնական փողոցի հետ: Գյուղի հիմնադրումից ի վեր, որի 100 տարին արդեն բոլորում է այս տարի, առաջին անգամ է ասֆալտապատվում այս փողոցը»,- նշեց Հայրավանք համայնքի ղեկավար Սասուն Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում