ՀՀ ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է: Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաեւ՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար:

Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար եւ հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի:

Հայերեն English Français Русский

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը