Տնտեսություն

ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ի համար արտոնյալ գործարարներ չկան

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կառույցի կողմից «սիրելի օլիգարխներ ունենալու» մասին հարցին ի պատասխան այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը։

Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում