Փաշինյանն Էռնեկյանի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով պարոն Էռնեկյանին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում: Մենք այս ընթացքում նաև հեռախոսազրույց ենք ունեցել, քննարկել մեր անելիքները և Հայաստանի Հանրապետությունում Ձեր կողմից հնարավոր ներդրումային ծրագրերը: Ուրախ եմ, որ Դուք կորոնավիրուսի պայմաններում և դրա հետևանքով ստեղծված իրավիճակում նույնպիսի ոգևորությամբ եք վերաբերվում Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: Ձեր կողմից իրականացված նախկին ծրագրերը հաջողությամբ իրականացվում են, ինչն, իհարկե, ուրախալի է մեզ համար: Համոզված եմ, որ այս համագործակցությունն ավելի տեսանելի արդյունքներ կբերի Հայաստանի Հանրապետությանը»:

Պարոն Էռնեկյանը նշել է, որ հետևողականորեն շարունակելու է հայրենիքում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերը և կարևորել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:

Վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Հայերեն العربية English Français Русский

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը