Վրաստանում սկսել են կորոնավիրուսի անվճար թեստավորում անցկացնել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում սկսել են կորոնավիրուսի անվճար թեստավորում անցկացնել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/09/1027608.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայից եւ Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաեւ Վրաստանում: Օզուրգեթի մունցիպալիտետի Շեքվեթիլի առողջարանային ավանի «Երաժիշտների զբոսայգում» բացվել Է հատուկ վրան, որտեղ կարելի կլինի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ կատարել, հաղորդել Է Առաջին ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղում աշխատում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի աշխատակիցները:
«Մենք գտնվում ենք Շեքվեթիլում՝ «Երաժիշտների զբոսայգում», եւ միանգամայն անվճար կատարում ենք բնակչության կորոնավիրուսի թեստավորում: Մենք թեստավորումն սկսել են 17:00-ին, իսկ այն կավատվի 20:00-ին»,- ասել Է բաժանմունքի ղեկավար Արչիլ Մժավիան:
Սեպտեմբերի սկզբից Վրաստանը դադարեց լինել «կանաչ գոտի» համավարակի յոթ ամսվանից հետո. տարածաշրջանում արդեն հայտնվել են առաջին ախտահարվածները: Տարածաշրջանում առաջին ախտահարվածը Չոխատաուրի մի 21-ամյա բնակչուհի Է, որը հանգստացել Է Բաթումում եւ վիրուսը բերել Է այնտեղից, հաղորդել Է Sputnik-ը: