Նմանօրինակ քաղաքականությունն ամենևին ողջունելի չէ. Մնացականյանը՝ Թուրքիայի գործողությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները Կովկասում խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը նման կարծիք է հայտնել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիիհետ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սքայ Նյուզ Արաբիյա»-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած բախումների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և´ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և´ գործողություններով:

«Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»,- ասել է Մնացականյանը:

Հայերեն العربية English Русский

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը լինելու է Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացի ակտիվ գործընկեր. Moldpres