Հասարակական

Հրշեջները մարել են Գյումրու բնակելի տնակներից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Գյումրու բնակելի տնակներից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացել, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի թիվ 22ա շենքի մոտակայքում այրվում է տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցում գտնվող բնակելի տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:30-ին: Տնակում այրվել են կենցաղային իրեր և տեխնիկա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում