Հրշեջները մարել են Սիս գյուղում բռնկված հրդեհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացին սեպտեմբերի 12-ին, ժամը 16:34-ին դիմել է Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Սիս գյուղի Սայաթ-Նովա փողոցում այրվում է տան տանիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:52-ին: Այրվել է Սիս գյուղի Սայաթ Նովա փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի ավտոտնակի տանիքը (մոտ 6 քմ), փայտյա ցանկապատը՝ մասնակի (մոտ 10 մ) և մոտ 50 քմ խոտածածկույթ՝ բակում։
Կարդացեք հոդվածը` Русский