Պաշտոնական

Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

1 րոպեի ընթերցում

Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում