CNN-ն անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության վերաբացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN Travel-ն ԱՄՆ քաղաքացիների համար բաց երկրների թեմայի ներքո հիշեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան մուտքի կանոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցը ներկայացրել է երկրները, որոնք ԱՄՆ քաղաքացիների համար լիովին բաց են, երկրները, որոնք բաց են, սակայն որոշակի սահմանափակումներով և երկրները, որտեղ չեն կարող մեկնել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով:

Հայաստանն այն երկրներից է, որտեղ ԱՄՆ քաղաքացիները կարող են մեկնել, սակայն որոշակի սահմանափակումներով: Հեռուստաընկերությունը հիշեցրել է Հայաստան մուտքի կանոնները: «Հայաստան ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է անցնեն Covid-19 ՊՇՌ թեստ կամ 14 օր մեկուսանան: Թեստավորում անցած ուղևորները պետք է մեկուսանան՝ մինչև բացասական արդյունք ստանալը»,-նշել է CNN-ը` ակտիվ հղմամբ ներկայացնելով հայկական «Զվարթնոց» օդանավակայանի հիշեցումները երկիր մուտք գործելու կանոնների և թեստավորում իրականացնող լաբորատորիաների վերաբերյալ: Կարևոր է նաև տեղեկությունը, որ թեստավորումն արվում է անձի ինքնամեկուսացման հասցեում:

ԱՄՆ քաղաքացիների համար որոշակի սահմանափակումներով բաց են նաև Եգիպտոսը, Դուբայը, Մալդիվները, Մալթան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ: ԱՄՆ քաղաքացիներն ազատ կարող են մեկնել Ալբանիա, Բելառուս, Բրազիլիա, Մեքսիկա, Սերբիա, Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Զամբիա: Իսկ Թունիսն ու Ուկրաինան մինչև առնվազն սեպտեմբերի 28-ը փակ են ԱՄՆ քաղաքացիների համար:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը:Սեպտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որօդանավակայանում կառուցվում է նմուշառման մոտ 20 կետ այն անձանց համար, ովքեր կցանկանան կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը կատարել տեղում։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն العربية English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը