Տարածաշրջանային

 Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին

1 րոպեի ընթերցում

 Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել Է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել Է, բայց իրավիճակը վերահսկվում Է իշխանությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հայտնաբերված 57 դեպքը եւ երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում Է: Ինչպես երկրորդ ալիքը մենք ենթադրում Էինք, փաստորեն այդ գործընթացն սկսվում Է: Մենք ենթադրում Էինք աշնանը, եւ աշնանն այդ գործընթացն սկսվում Է: Գլխավորն այն Է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,-հայտարարել Է վարչապետը:

Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել Է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 վարակված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում