Քաղաքականություն

Մակունցը չցանկացավ մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը

1 րոպեի ընթերցում

Մակունցը չցանկացավ մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չցանկացավ մեկնաբանել խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Մակունցը խնդրեց ի գիտություն ընդունել Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը:

«Այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Երբ անհրաժեշտություն լինի մեկնաբանության, այդ պահին կտեղեկացնեմ ձեզ: Խնդրում եմ ի գիտություն ընդունել պարոն Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը»,- ասաց Մակունցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ջուլֆալակյանն այս մասին սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղեկացրել էր «Ֆեյսբուքի» իր էջում՝ հայտնելով նաև հրաժարականի հիմնական պատճառը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում