ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա հոկտեմբերին և համավարակի պատճառով դադարեցվել էին փետրվարի 22-ից։
Կամավորականները դիտելու են մի շարք ուսումնական տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն համակարգիչներում և բջջային սարքերում:Դրանք կպատմեն օլիմպիական խաղերի, մարզիկներին, հյուրերին, երկրպագուներին , հաշմանդամներին օգնելու ուղիների մասին։
Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել:Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը