ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:
Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեստավորման պատասխանը եղել է բացասական»,- ասված է հաղորդագրության մեջ: