2020-ի «Գլոբալ Էներգիա» մրցանակի դափնեկիրներ են դարձել գիտնականներ Իտալիայից, ԱՄՆ-ից եւ Հունաստանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին «Գլոբալ Էներգիա» միջազգային Էներգետիկական մրցանակի դափնեկիրներ են դարձել Կառլո Ռուբիան Իտալիայից «Ավանդական Էներգտիկա» անվանակարգում, Փեյդուն Յանն ԱՄՆ-ից «Ոչ ավանդական Էներգտիկա» անվանակարգում եւ Նիկոլաոս Խատցիարգիրուն Հունաստանից «Էներգիայի կիրառման նոր եղանակներ» անվանակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրան Սասո գիտական ինստիտուտի պրոֆեսոր, CERN կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն, Իտալիայի ցմահ սենատոր Կառլո Ռուբիան պարգեւատրվել միջուկային թափոնների օգտահանման համատեքստում կայուն Էներգետիկայի եւ բնական գազի պիրոլիզի զարգացմանն աջակցելու համար:

Քավլիի անվան Էներգետիկական նանոգիտության ինստիտուտի (ENSI) տնօրեն, Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Փեյդուն Յանը՝ նանոմասնիկների հիման վրա արեգակնային պանելների գյուտի եւ արհեստական ֆոտոսինթեզի ոլորտում մշակումների համար: Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլաոս Խատցիարգրիուն՝ Էլեկտրացանցերի աշխատանքի կայունացման գործում ավանդի, արհեստական ինտելեկտի օգտագործմամբ խելացի Էլեկտրացանցերի եւ միկրոցանցերի մշակման համար:

Հայտարարման արարողությունը տեղի Է ունեցել Ցիոլկովսկու անվան Տիեզերագնացության պետական թանգարանի հրապարակում: Տեսակապով արարողությանն Է միացել Մրցանակի շնորհման միջազգային կոմիտեի նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը, որն Էլ հայտարարել Է դափնեկիրներին:

«Գլոբալ Էներգիա» միջազգային Էներգտիկական մրցանակը պարգեւ Է Էներգետկայի բնագավառում ակնառու գիտական հետազոտությունների եւ գիտա-տեխնիկական մշակումների համար, որոնք աջակցում են Երկրի վրա Էներգիայի աղբյուների արդյունավետության եւ բնապահպանական անվտանգության բարձրացմանը:

2003 թվականից արդեն մրցանակի դափնեկիրներ են դարձել 42 գիտնականներ 15 երկրներից՝ Ավստրալիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Դանիայից, Իտալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից եւ Ճապոնիայից: Մրցանակային հիմնադրամը կազմում Է 39 միլիոն ռուբլի:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը