Մշակույթ

Ջազը Գյումրիում. քաղաքի թանգարանների բակերում բացօթյա համերգներ կկազմակերպվեն

1 րոպեի ընթերցում

Ջազը Գյումրիում. քաղաքի թանգարանների բակերում բացօթյա համերգներ կկազմակերպվեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոլորիտային քաղաքներից մեկը՝ Գյումրին, նոր շունչ կստանա ջազի ռիթմերի շնորհիվ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում կիրականացնի առցանց ջազային համերգներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոն», սեպտեմբերի 12-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում հանդես կգա «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակը»:

Առցանց ջազ համերգների սկիզբը՝ ժամը 17:00-ին: Համերգներին կարող եք հետևել «Մանուկյան ընկերության»https://www.facebook.com/manukyancompany/և «Ջազի հայկական ասոցիացիայի»https://www.facebook.com/armjazzassociation/ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում