Տարածաշրջանային

 Սահակաշվիլիի կուսակցությունը նրան Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել

2 րոպեի ընթերցում

 Սահակաշվիլիի կուսակցությունը նրան Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սահակաշվիլին Է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել Է հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միասնական ազգային շարժումը եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում են ընդդիմադիր միավորման մեջ, որոշել են նրա (Սահակաշվիլիի – ծանոթ. խմբ.) թեկնածությունն առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնին»,- ասել Է Վաշաձեն:

Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, Սահակաշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է վերադառնալ Վրաստան. որտեղ հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Սահակաշվիլին Վրաստանի նախագահ Է եղել 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը:

2013 թվականին նա երկրից հեռացել Է նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա դեմ հարուցվել Է չորս քրեական գործ, որոնցից երկուսի վերաբերյալ արդեն դատավճիռներ են կայացվել: Վրաստանի նախկին նախագահին սպառնում Է 11 արվա ազատազրկում: 2015 թվականի դեկտեմբերին Սահակաշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում