Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 5-ին 19 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ԵրևանիՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ,Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ,Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 2 հա,

Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Օշական գյուղում՝ 2 հա,

Արմավիրի մարզիԷջմիածին քաղաքում՝ 5000 քմ,Փարաքար գյուղում՝ 2 հա,

Գեղարքունիքի մարզիՍևան քաղաքում՝ 250 քմ, 500 քմ,

Լոռու մարզիՍպիտակ քաղաքում՝ մոտ 300 քմ,

Կոտայքի մարզիԵղվարդ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ,Պռոշյան գյուղում՝ 600 քմ,Քանաքեռավան գյուղում՝ 2 հա, 1 հա,

Տավուշի մարզիԱկնաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Վարագավան գյուղում՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ բռնկված ընդհանուր 11․5 հա տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում