ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին, ժամը 19:06-ին տեղեկություն է ստացել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վահան Ա․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1992 թ.) մակնիշներիավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: