Պաշտոնական

ԲԸՏՄ-ն Գյումրիում գրանցել է հակահամաճարակային անվտանգության կանոնների եզակի խախտումներ

1 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն Գյումրիում գրանցել է հակահամաճարակային անվտանգության կանոնների եզակի խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տուն-թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ սեպտեմբերի 3-ին վաղ առավոտից իրականացրել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, խստացված ստուգայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չառաջացնելու սահմանված պահանջների կատարմանը։

«Այսօր Գյումրի քաղաքում մեծաքանակ խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել է դիմակ չկրելու մի քանի դեպք. ոստիկանների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ԲԸՏՄ տեսուչները բաժանել են բժշկական դիմակներ, իրականացրել լայնածավալ իրազեկման աշխատանքներ։

Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ուժեղացված ստուգայցերը շարունակական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում