Տավուշի Այգեձոր գյուղի առողջության կենտրոնը կհիմնանորոգվի և նոր հարկաբաժին կկառուցվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեձոր գյուղում կհիմնանորոգվի առողջության կենտրոնը և կկառուցվի նոր հարկաբաժին` բարձրացնելով սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը, ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով համայնքային կյանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Այսօր Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Stone Development ընկերության գլխավոր տնօրեն Ակիմ Պողոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ազդարարվել է «Այգեձոր» առողջության կենտրոնի հիմնանորոգման և նոր հարկաբաժնի կառուցման աշխատանքների մեկնարկը։ Առողջության կենտրոնը ռազմավարական նշանակություն կունենա տարածաշրջանի համար և կսպասարկի Տավուշի սահմանապահ չորս համայնքների բնակիչներին։

«Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։

Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ