Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «առանց որևէ կասկածների» թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։

«Charite կլինիկայի նախաձեռնությամբ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան անցկացրել է Նավալնիի տոքսիկոլոգիական հետազոտություն։ Արդյունքում հայտնաբերվել են առանց կասկածների ապացույցներ՝ «Նովիչոկ» խմբի քիմիկական նյարդա-պարալիտիկ թումավոր նյութի առկայության վերաբերյալ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը։

Նա ընդգծել է, որ կանցլեր Անգելա Մերկելը փոխկանցլեր Օլաֆ Շոլցի, Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի, Ներքին գործերի նախարար Հորսթ Զեերհոֆերի, Արդարադատության նախարար Կրիստին Լամբրեխտի, Պաշտպանության նախարար Աններգրետ Կրամպ-Կարենբաուերի, ինչպես նաև կանլցերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։

Դրա ընթացքում համաձայնեցվել են հետագա քայլերը՝ նոր փաստերի լույսի ներքո։

«Գերմանիայի կառավարությունը դատապարտում է այս հարձակումը ամենախիստ կերպով», - ասել է Զայբերտը: «Գերմանիայի արտգործնախարարությունը Ռուսաստանի դեսպանին կտեղեկացնի [Նավալնիի] հետազոտության արդյունքների մասին», - շեշտել է նա: Զայբերտը հավելել է, որ Նավալնիի կինը և բժիշկները տեղեկացված են եղել թեստի արդյունքների մասին: Այդ մասին տեղեկություններ կներկայացվեն նաև Գերմանիայի Բունդեսթագի խմբակցություններին: «Մենք Ալեքսեյ Նավալնիի լիարժեք վերականգնման հույս ունենք», - ասաց Զայբերտը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ