Արցախ

Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ

1 րոպեի ընթերցում

Արցախում կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մինչև 2022թ. կներդրվի Հայաստանի կապի որակին և գնին համապատասխան բջջային կապ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդեն վաղվանից 7 օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք 3G համակարգ, իսկ 4G համակարգի ներդրում Ստեփանակերտում և մյուս խոշոր բնակավայրերում նախատեսվում է արդեն մյուս տարի»,- ասաց Հարությունյանը:

Նախագահը հավելեց, որ իջեցվելու են նաև բջջային կապի սակագները:

«Հունվարի 1-ից լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսից, իսկ 2022թ. ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում