Հասարակական

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Արմավիրում տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքին

2 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Արմավիրում տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապահ մարմինները զբաղվում են Արմավիրի մարզում տեղի ունեցած թունավորման դեպքերով և պարզում դրանց պատճառները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Այս պահին, ցավոք, ունենք մահվան ելքերով թունավորումներ Արմավիրի բժշկական կենտրոնում, հիվանդների որոշ մասը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան, բայց ավելին չեմ ցանկանում ասել, քանի որ իրավապահները զբաղվում են դեպքի բացահայտմամբ և պարզում են թունավորման պատճառները: Նախնական տվյալներով սպիրտի թունավորում է, տեղի ունեցել»,- ասաց Մաթևոսյանը:

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում