Հասարակական

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով կա առնվազն երկու զոհ

1 րոպեի ընթերցում

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով կա առնվազն երկու զոհ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն երկու զոհ:

«Արմենպրես»-ի հաղորդմաբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Բուժառուների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Նիկողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում