Հասարակական

Ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

1 րոպեի ընթերցում

Ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին, սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Միրզոյանը:

«Համավարակի բերումով այս անգամ մենք ստիպված ենք տոնել այն անսովոր պայմաններում, բայց ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը, ևս մեկ անգամ արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի մշտապես բաց լինի նորը սովորելու, իր գիտելիքները և հմտությունները թարմացնելու, մեր հայրենիքն ու աշխարհը նորովի բացահայտելու համար:

Եթե փորձեմ հակիրճ բնութագրել գիտելիքի ու կրթության առաքելությունը մեզանում, ապա վստահաբար պիտի նշեմ, որ կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքների Հայաստանը: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ այս առաքելության իրականացման մեջ»,- իր ուղերձում նշել է Միրզոյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում