Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգավորական մանդատը վերկանգնելու հարցով վերաքննիչ բողոքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։

Հանձնաժողովը հուլիսի 8-ին որոշմամբ մերժել էր վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։

«Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։

Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։

«Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով»,- գրել է Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացավ, որ գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացի համապատասխան ակտերն ստանալուց հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում