Տարածաշրջանային

Հայտնի է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրում ընտրություններն անցկացվում են հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

Քարոզարշավի մեկնարկի և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ:

Ավելի վաղ երկրի խորհրդարանը փոփոխություններ էր կատարել երկրի սահմանադրության մեջ, համաձայն որի՝ 150 պատգամավորից 120-ը կընտրվեն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում