Մշակույթ

Կամերային կենտրոնի 2020-2021 համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի ինքնատիպ բացօթյա համերգով

2 րոպեի ընթերցում

Կամերային կենտրոնի 2020-2021 համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի ինքնատիպ բացօթյա համերգով
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի2020-2021թթ․համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի ինքնատիպ բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 5-ին բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում,համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգի ծրագրում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին հնարավորություն կունենա ներկա գտնվելու սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ու իր 5 երաժշտախմբերը, չնայած կորոնավիրուսով պայմանավորված դժվարություններին, շարունակել են ակտիվ գործունեություն ծավալել առցանց հարթակներում, ներկայացնելով կրթական ծրագրեր, լավագույն համերգների և ելույթների տեսագրություններ, իրականացրել այլ նախաձեռնություններ։ ԿԵԱԿ երաժշտախմբերը փոքր կազմերով հանդես են եկել Մայրության և գեղեցկության օրվան նվիրված, Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված «Ոգեկոչման գիշեր», «Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին» բուժաշխատողի օրվան նվիրված համերգներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում