ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Թանգարանում ցուցադրված են Ճապոնիայում անցկացված երեք Օլիմպիական խաղերի (Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998) ցուցանմուշները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։
Ջահը Ճապոնիայի Ֆուկուսիմայումկարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կրակի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը