Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 29-ին 19 ահազանգ է ստաց ել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵրևանիՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այրվել է 500 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 700 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ,Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, 500 քմ,

Արագածոտնի մարզիՂազարավան գյուղում՝ 6000 քմ,

Արարատի մարզիՄասիս քաղաքում՝ մոտ 2000 քմ, Ազատավան գյուղում՝ 1000 քմ, Արաքսավան-Հովտաշեն ավտոճանապարհին՝ 700 քմ,

Արմավիրի մարզիԷջմիածին քաղաքում՝ մոտ 300 քմ,Դալարիկ գյուղում՝ մոտ 2000 քմ,

Կոտայքի մարզիՊռոշյան գյուղում՝ 1500 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 800 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2․5 հա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում