Հասարակական

«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը

2 րոպեի ընթերցում

«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացվել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում եղել է 12 հարց, որից երեքը միմյանց տվել են մրցող թիմերը: Հարցերն առավելապես եղել են Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ: Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել:

Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն է: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն է:

Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Մասնակիցները մրցում են ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում