1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Լես ֆոքսես»-ը սեփական հարկի տակ 76-44 հաշվով հաղթանակ է տարել «Էրեբունի» ակումբի նկատմամբ։Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լուսինե Սեդրակյանը (Էրեբունի), ով վաստակել է 21 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը