3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալադ Թրամփը 2018 թվականին Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացումը, որն ԱՄՆ-ի բյուջեի վրա երկու հազար անգամ Էժան Է նստել, քան պլանավորվել Էր, համեմատել Է անշարժ գույքի գործարքի հետ: Օգստոսի 27-ի ուշ երեկոյան նա ելույթ Է ունեցել Սպիտակ տան Հարավային բացատում Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ի տարբերությոն ինձնից առաջ շատ նախագահների, ես կատարեցի խոստումս, ճանաչեցի Իսրայելի իսկական մայրաքաղաքը եւ մեր դեսպանատունը փոխադրեցի Երուսաղեմ: Բայց մինչ մենք դրա մասին սոսկ խոսում Էինք որպես ապագա օբյեկտի, մենք այն արդեն կառուցել Էինք:
Փոխանակ 1 միլիարդ ոլար ծախսելու նոր շենքի համար, ինչպես պլանավորվել Էր, մենք ընտրեցինք արդեն գոյություն ունեցող շենքը լավագույն վայրում: Անշարժ գույքի գործարք, ճի՞շտ չԷ: Եվ բացեցինք այն՝ ծախսելով 500 հազար դոլարից պակաս»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը, որը մինչեւ իր նախագահ լինելը գործարարությամբ Էր զբաղվում անշարժ գույքի ոլորտում:
Նա նաեւ հիշեցրել Է, որ ԱՄՆ-ը «ճանաչել Է Իսրայելի սուվերնությունը Գոլանի բարձունքների նկատմամբ», իսկ այս ամսին «ձեռք բերվեց 25 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը Մերձավոր Արեւելքի շուրջ (Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ):
«Երբ ես զբաղեցրի նախագահի պաշտոնը, Մերձավոր Արեւքում կատարյալ քաոս Էր. մոլեգնում Էր ԻՊ-ն («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը – ծանոթ. խմբ.), ուժեղացրել Է իր դիրքերն Իանը, իսկ Աֆղանստանի պատերազմի վերջը չԷր երեւում: Ես դուրս եկա Իրանի հետ միակողմանի միջուկային գործաքից»,- հավելել Է Սպիտակ տան ղեկավարը:
Նա պնդել Է, որ ԱՄՆ-ը «100 տոկոսով ոչնչացրել Է ԻՊ-ի խալիֆաթը եւ վերացրել դրա հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին»: Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը կայացել Է 2018 թվականի մայիսին Երուսաղեմում:
Դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից փոխադրելու որուշումը Թրամփն ընդունել Է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին այն բանից անմիջապես հետո, երբ նույն օրը հայտարարել Է Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: