Ինովացիա

Բյուրականի աստղադիտարանը ստեղծել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջ

1 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանը ստեղծել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը նախաձեռնել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջի ստեղծումը։

«Հանդիսանալով Հայաստանում գիտական (և աստղագիտական) տուրիզմի նախաձեռնող, շարունակելով մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն՝ ԲԱ-ն իրականացնում է աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված հենց այս տարածաշրջանին։

Նշված նախագծի շրջանակներում ստեղծվել է «Աստղագիտական տուրիզմ» կայքէջը, որը նպատակ է հետապնդում ներկայացնել տարածաշրջանում գտնվող աստղագիտական որոշակի արժեք և աստղագիտական տուրիզմի համար հետաքրքրություն ունեցող վայրերը։ Այստեղ կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների աստղագիության պատմությանն ու դրա զարգացմանը։ Կայքէջում կգտնեք նաև տեղեկատվություն ժամանակակից և հնագույն աստղադիտարանների, արեգակնային ժամացույցների, աստղացուցարանների, Տիեզերքին առնչվող թանգարանների և այլնի մասին»,-«Արմենպրես»-ին հայտնում են աստղադիտարանից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում