Պաշտոնական

ԱԱՏՄ-ն ստուգայցեր և կասեցումներ է կատարել հյուրանոցային օբյեկտներում և առևտրի կետերում

1 րոպեի ընթերցում

ԱԱՏՄ-ն ստուգայցեր և կասեցումներ է կատարել հյուրանոցային օբյեկտներում և առևտրի կետերում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «ՀոթելԱղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նշված հյուրանոցային օբյեկտներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։

24 ժամով կասեցվել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն:

Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում