ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

«Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսավարողների կողմից ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել: Ուսումնասիրություններն իրականացվել են մեծածախ վաճառքով զբաղվող հինգ ընկերությունում («Ալֆա-Ֆարմ իմպորտ» ՓԲԸ, «Վագա-Ֆարմ», «Նատալի Ֆարմ», «Տոնուս-Լես», «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ներ), 5 խոշոր դեղատնային ցանցում («Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ, «Առնիկա», «Նատալի Ֆարմ դեղատուն», «Գեդեոն Ռիխտեր» դեղատուն ՀՁ, «Տոնուս-Լես Ռեմեդի» ՍՊԸ-ներ), մեկ առևտրային ցանցում՝ «Սիթի» ՍՊԸ, և դիմակի տեղական արտադրություն իրականացնող երկու խոշոր ընկերություններում` «Սալյուս», «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ներում»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռք բերման գների բարձրացմամբ: Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը