Տնտեսություն

IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել

2 րոպեի ընթերցում

IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշվի առնելով IDBank-ի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկը՝ սույն թվականի օգոստոսի 27-ին IDBank-ը նոր դոլարային տրանշ է թողարկել։

2020-ի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5մլն ԱՄՆ դոլար։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4,75%, արժեկտրոնը վճարվելու է եռամսյա պարբերականությամբ։

2020 թվականի երկրորդթողարկման պարտատոմսերը տեղաբաշխվելու են օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ -ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրայինազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ազդագրիէլեկտրոնայինտարբերակին ևթողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում