Պաշտոնական

Վարչապետի մոտ քննարկվել են ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Վարչապետի մոտ քննարկվել են ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ օգոստոսի 26-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել է, որ մշակվել են առաջարկներ ծրագրերի ուսումնասիրության մեթոդաբանության՝ չափորոշիչների, որոշումների կայացման, վերլուծության գործընթացի լավարկման վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակում ANIF գործունեության նպատակադրումներին և գործիքակազմին, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք գաղափարներ:

Վարչապետը նշել է, որ ANIF-ը տնտեսական հակաճգնաժամային քաղաքականության կարևոր գործիքներից է և հանձնարարել շարունակել աշխատանքը ներդրումային ծրագրերի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում