Հասարակական

ԿԳՄՍ փոխնախարարը ԵՊՀ ռեկտորի ընտրությունից առաջ անհրաժեշտ է համարում կարծիքների ուսումնասիրումը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը ԵՊՀ ռեկտորի ընտրությունից առաջ անհրաժեշտ է համարում կարծիքների ուսումնասիրումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում ռեկտորի ընտրություններին ընդառաջ համալսարանականների կարծիքների ուսումնասիրման անհրաժեշտություն է տեսնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անդրեասյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հանդեպ վստահության և համալսարանում դերակատարում ունեցող այլ անձանց վերաբերյալ հնչող կարծիքներին։

«Կարծում եմ, որ պետք է որևէ ուսումնասիրություն լինի, որպեսզի հասկանանք համալսարանականների վերաբերմունքը ԵՊՀ-ում դերակատարում ունեցող այս կամ այն անձի նկատմամբ։ Վատ չի լինի անել և վերջապես հասկանալ, թե ինչ հանրային կարծիք կա հենց համալսարանականների շրջանում ոչ միայն կոնկրետ անձի նկատմամբ, այլ տարբեր մարդկանց, և, գուցե ընտրություններից առաջ արժի նման ուսումնասիրություն անցկացնել և հասկանալ դասախոսների և ուսանողների վերաբերմունքը»,- ընդգծեց Անդրեասյանը։

Անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի վերընտրվելու վերաբերյալ հարցին և այն հանգամանքին, որ նա վստահություն չի վայելում համալսարանականների շրջանում՝ նշեց, որ այդ ամենն ինքը չի կարող մեկնաբանել:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում