Հասարակական

ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում «Կարգապահության պահապան» մրցույթին մասնակցում է ՀՀ թիմը 

1 րոպեի ընթերցում

ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում «Կարգապահության պահապան» մրցույթին մասնակցում է ՀՀ թիմը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի մեկնարկը: Հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները: Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում