Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին՝ 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Այս ընթացքում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:

Մահվան վերջին դեպքն արձանագրվել է 2 օր առաջ, մահացողը կրտսեր բուժաշխատող էր՝ ծնված 1960 թվականին։ Նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, ունեցել է ուղեկցող հիվանդություններ: Հաստատությունում այլ դեպքեր չեն գրանցվել: «Ավելացում կա, բայց թվերը մեծ չեն»,- վստահեցնում է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Անդրադառնալով Գյումրու «Երեխաների տուն» մանկատան

երեխաների վիճակին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ նրանց վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը իրականացրած թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 6 երեխայի և 7 աշխատակցի մոտ։ Երեխաներն աշխատողներից են վարակվել, քանի որ հաստատությունն աշխատում է փակ ռեժիմով։

Աշխատակիցներից 3-ը ներկա պահին տնային հսկողության տակ են, 6 երեխա ու 4 աշխատակից տեղափոխվել են Երևան:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից