Ինովացիա

22 մլն դրամի դրամաշնորհ է հատկացվել 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին. Արշակյան

1 րոպեի ընթերցում

22 մլն դրամի դրամաշնորհ է հատկացվել 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին. Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում 22 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել լավագույն 5 նախագծերով ընկերություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կառավարության դրամաշնորհային ծրագիրը՝ պետական աջակցության 17-րդ միջոցառման տեսքով: Առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ և տրամադրվել է 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին: Դրանց շրջանակներում որոշ սարքեր են նախագծվել, իսկ որոշներն արտադրության փուլում են»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ իրենք լավագույն գաղափարներն իդենտիֆիկացրել և տրամադրել են նաև պարետատանը:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում