Տարոն Հակոբյանը նշանակվեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
1 րոպեի ընթերցում
![Տարոն Հակոբյանը նշանակվեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025890.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Հակոբյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Տարոն Սամվելի Հակոբյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: