ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է սեպտեմբերի 1-ից հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն կտեղադրվի օլիմպիական թանգարանում, որը գտնվում է ազգային նոր մարզադաշտի հարևանությամբ: Թանգարանում ցուցադրված են Ճապոնիայում անցկացված երեք Օլիմպիական խաղերի` Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998-ի նմուշները: Այցելուների թիվը սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է ամրագրել նախապես։
Ճապոնիայի Ֆուկուսիմայում, ջահըկարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Կրակի գտնվելու վայրը անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը