Հասարակական

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կքննարկի ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների գործընթացները

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կքննարկի ռեկտորի և ԻՄ տնօրենի մրցույթների գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը նոր կազմով առաջին նիստում կքննարկի ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, կայանալիք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ներառված է երեք հարց: Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

2019թ. մայիսի 30-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում