Հասարակական

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտոնակցին և մասնակցել միջազգային բանակային վեցերորդ խաղերի բացմանը

2 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտոնակցին և մասնակցել միջազգային բանակային վեցերորդ խաղերի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 23-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը,

նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։

Նույն օրը Դավիթ Տոնոյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում մասնակցել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում