Պաշտոնական

ԲԸՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Արագածոտնի մարզում

1 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Արագածոտնի մարզում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, оգոստոսի 23-ին պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում վերահսկվել են անկանոն հերթերը, մարդկային կուտակումները, սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։

«Տեսչական մարնի մասնագետների կողմից խմբերով շրջող, կուտակումներ առաջացնող այցելուներին տրվել են ցուցումներ, կատարվել անհատական իրազեկման աշխատանքներ, տրամադրվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվող լայնածավալ մշտադիտարկումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում