ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 22-ին 4 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝
ԵրևանիԿենտրոնվարչական շրջանում այրվել է 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզիՄուսալեռ գյուղում՝ 1 հա,
Արագածոտնի մարզիԱշտարակ քաղաքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ ընդհանուր 1․5 հա տարածքներում բռնկված հրդեհները: